Մատչելիության հղումներ

Բագրատ սրբազանը վարչապետին առաջարկեց հանդիպել. «Քննարկելու թեմա ունենք»


Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ելույթ է ունենում կառավարական առանձնատան մոտ, 26-ը մայիսի, 2024թ.
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ելույթ է ունենում կառավարական առանձնատան մոտ, 26-ը մայիսի, 2024թ.

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկում է հանդիպել։

Կառավարական առանձնատան դիմաց ելույթ ունենալով՝ շարժման վարչապետի թեկնածուն հայտարարեց. - «Նիկո՛լ Փաշինյան, այս վայրկյանից սկսած քննարկելու թեմա ունենք մենք միասին։ Մենք եկել ենք պարզ խոսակցության, խոսակցություն մեկ թեմայով՝ Ձեր խաղաղ, անցնցում հեռանալու մասին»։

Սրբազանն ասաց, որ Փաշինյանին հնարավորություն են տալիս խաղաղ ճանապարհով հեռանալ։

Ցուցարարները մի որոշ ժամանակ մնացին ամառանոցի դիմաց։ Նրանք երգեր էին միացրել, ելույթներ էին հնչում։

Ապա Բագրատ սրբազանը հայտնեց, որ վերադառնում են Հանրապետության հրապարակ՝ այնտեղ քննարկելու վաղվա անելիքները։

Կառավարական առանձնատների մոտ մեծաթիվ ոստիկաններ են։

  • Ավելի վաղ հանրահավաքին հայտարարվեց, որ շարժման վարչապետի թեկնածուն Տավուշի թեմի առաջնորդն է։ Ապա Բագրատ սրբազանն ասաց, որ հանրահավաքից հետո գնալու են Պռոշյան փողոց՝ առանձնատների մոտ՝ այնտեղ, իր խոսքով, հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
  • Իշխանությունից արձագանքել են արքեպիսկոպոսի վարչապետ դառնալու մասին հայտարարությանը՝ դա անօրինական համարելով։

XS
SM
MD
LG