Մատչելիության հղումներ

Կիևը շարունակում է հարվածները Ռուսաստանի նավթային օբյեկտներին

Ռուսաստան - Կրասնոդարի մարզի «Կրիմսկայա» նավթի պոմպակայանի վրա ապրիլի 9-ի հարձակման հետևանքները արբանյակից արված լուսանկարում
Ռուսաստան - Կրասնոդարի մարզի «Կրիմսկայա» նավթի պոմպակայանի վրա ապրիլի 9-ի հարձակման հետևանքները արբանյակից արված լուսանկարում

Մարտի վերջի տվյալներով՝ Ռուսաստանի նավթի արտահանման հզորությունների առնվազն 40 տոկոսը շարքից դուրս է եկել ուկրաինական զինուժի անօդաչու թռչող սարքերի գրոհների, տանկերների կալանման և «Դրուժբա» խողովակաշարի աշխատանքի դադարեցման հետևանքով, հաղորդել է Reuters լրատվական գործակալությունը:

Այս գիշեր, մասնավորապես, Տվերի բնակիչները հաղորդել են առնվազն երեք պայթյունի մասին: Ականատեսներից ստացված տեսանյութերի վերլուծության համաձայն, որ անցկացրել էAstra հրատարակությունը, պայթյուններից մեկը տեղի է ունեցել «Սուրգուտնեֆտեգազ»-ի դուստր ձեռնարկություն «Տվերնեֆտեպրոդուկտ» նավթաբազայի մոտ, որի հարևանությամբ է գտնվում Ռոսռեզերվի «Կրասնայա զարյա» վառելիքի պահեստարանը:

Ուկրաինական Տելեգրամ ալիքները, հղում անելով ականատեսների տարածած տեսանյութերին, հաղորդում են, որ գիշերը թիրախավորվել է Կրասնոդարի մարզի «Կրիմսկայա» նավթի պոմպակայանը՝ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Կրասնոդարի մարզի, Ղրիմի, Բելգորոդի, Բրյանսկի, Ռոստովի, Կալուգայի, Կուրսկի մարզերի օդային տարածքներում, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի վրա 99 անօդաչու թռչող սարք խոցելու մասին:

Պաշտոնական Կիևը հայտարարում է, որ Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին հասցվող հարվածներ նպատակը նավթից ու գազից Մոսկվայի եկամուտները նվազեցնելը և ռազմական ներուժը թուլացնելն է:



XS
SM
MD
LG