«Իրանը կսրի իրավիճակը Հորմուզի նեղուցում և հարակից տարածքներում, եթե Միացյալ Նահանգները առաջիկա շաբաթներին չստորագրի խաղաղության միջանկյալ համաձայնագիրը», - Reuters-ին հայտնել է բարձրաստիճան իրանցի պաշտոնյաներից մեկը՝ նշելով, որ Թեհրանը պատրաստ է անգամ նախահարձակ գործողությունների դիմել։
«Եթե ԱՄՆ չտեղավորվի սահմանված վերջնաժամկետներում և դիվանագիտական ջանքերը տապալվեն, մենք ճիշտ պահին ռազմական գործողություն կիրականացնենք», - նշել է իրանցի պաշտոնյան։
«Իրանի կողմից սահմանված և ընդամենը մի քանի շաբաթ ընդգրկող վերջնաժամկետի ընթացքում Միացյալ Նահանգները պարտավոր է լինելու կատարել համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորությունները։ Սա է հետագա բանակցությունների մեր նախապայմանը», - նշել է Reuters-ի իրանցի աղբյուրը։