Մատչելիության հղումներ

Ֆիլիպինները երկրաջերմային էներգիա արտադրող առաջատար երկրներից է


Ֆիլիպինները աշխարհում երկրաջերմային էներգիա արտադրող առաջատար երկրներից մեկն է: Երկիրը գործուն կերպով օգտագործում է երկրաբանական խորքերում գտնվող վերականգնվող էներգիան՝ բարելավելու երկրի տնտեսությունը ու մարդկանց ապրուստը:

Մենտելագո գյուղը գտնվում Նուջան լճի ափին: Այն կապված է Մինդորո կղզու էլեկտրական ցանցին, սակայն կապը կայուն չի: Համայնքի ղեկավար ֆելիքս Գիդան մտահոգված է կայուն էլեկտրականություն ապահովելու խնդրով։ «Սա հեռավոր գյուղ է: Ուստի ուժեղ մրրիկների պարագայում էլեկտրագծերը կտրվում են»,-ասում է նա:

Շրջակա հրաբխային բլուրները ճարտարագետները օգտագործում են ներերկրյա էներգիայի արդյունահանման նպատակով: Նրանցից Ֆիդել Քորեան ասում է, որ 40 մեգավատ էլեկտրաէներգիա են ստանում երկրաջերմային աղբյուրներից, որոնք գրեթե անսպառ են: Մասնագետները պնդում են, որ վերականգնվող ու էկոլոգիապես մաքուր հոսանք ստանալու այս ձևը գրեթե երկու անգամ ավելի էժան ինքնարժեք ունի: Մանիլայում և Ֆիլիպինների այլ հատվածներում էլեկտրաէներգիայի պակաս է զգացվում հատկապես ամենաշոգ ամիսների ընթացքում, երբ լայնորեն օգտագործվում են օդորակիչները։

Ըստ Ֆիլիպինների տնտեսագիտական համալսարանի վերլուծաբան Բենջամին Դիոկնոյի՝ նման պակասորդ առաջ է գալիս երկրաբանական էներգիայի ու ենթակառուցվածքների մաշվածությունը անտեսելու պատճառով: «Ապահովելու համար մեր աճող կարիքները ամեն տարի մենք հավելյալ 600 մեգավատ հզորություն ստեղծելու կարիք ունենք», - ասում է նա։

Ըստ ինժեներների՝ էներգիայի նման աղբյուրի արդյունահանումը բավականին յուրահատուկ է, բայց տնտեսապես ու շրջակա միջավայրի պահպանության առումով՝ չափազանց արդյունավետ:

Հայաստանը ևս գտնվում է ակտիվ հրաբխային գոտում, ուր ժամանակին Համաշխարհային բանկի կողմից Սյունիքում ու Գեղարքունիքում տարվել են հետազոտական աշխատանքներ ու հայտնաբերվել երկրաջերմային էներգիայի աղբյուրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG