Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ-ն հաղորդում է Սև ծովում 10 ինքնավար նավակներ, իսկ Ղրիմի օդում 33 ԱԹՍ ոչնչացնելու մասին


 Sea baby կոչվող ինքնավար նավակներ, արխիվային լուսանկար
Sea baby կոչվող ինքնավար նավակներ, արխիվային լուսանկար

Օկուպացված Ղրիմի Սևաստոպոլ քաղաքն այսօր առավոտյան ենթարկվել է ծովային ինքնավար նավակների հարձակումների։

Սևաստոպոլ քաղաքի վարչակազմի Ռուսաստանի կողմից նշանակված ղեկավար Միխայիլ Ռազվոզժաևը հաղորդել է, որ հարձակումները հետ են մղվել։

«Քաղաքում բարձր ձայներն ինքնավար նավակները հետ մղելու հետևանք էին»,- գրել է նա Տելեգրամում։

Սևաստոպոլում ծովային ուղևորափոխադրումները դադարեցվել են։

Սևաստոպոլում են գտնվում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի գլխավոր բազան և մի շարք այլ ռազմական օբյեկտներ։

Գրեթե միաժամանակ Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն է հայտարարել ծովային ինքնավար սարքերի հավանական հարձակման մասին։ Առայժմ մանրամասներ չեն հաղորդվում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 18-ին Սև ծովում 10 ինքնավար նավակ է ոչնչացվել, որոնք շարժվում էին Ղրիմի ուղղությամբ։ Ռազմական գերատեսչության նաև հայտարարել է, որ Ղրիմի օդում 33 ԱԹՍ է ոչնչացվել։

Այս հաղորդումները չեն հաստատվում այլ աղբյուրներով, իսկ Ուկրաինան դեռ չի արձագանքել հայտարարություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG