Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ-ն հաղորդել է ուկրաինական Միրգորոդի օդանավակայանում Սու-27 կործանիչների ոչնչացման մասին

Սու-27 կործանիչներ, Ուկրիանիա, 2018թ․
Սու-27 կործանիչներ, Ուկրիանիա, 2018թ․

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի Պոլտավայի շրջանի Միրգորոդի օդանավակայանում Սու-27 կործանիչների ոչնչացման մասին։

Գերատեսչությունը պնդում է, որ հարվածներն իրականացվել են երեկ՝ ռուսական «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգից։

«Ռուսական բանակի հարվածների հետևանքով ոչնչացվել են հինգ և վերանորոգման մեջ գտնվող երկու Սու-27 կործանիչներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության հայտարարությունը։

Նախօրեին Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի նախկին խոսնակ Յուրի Իգնատը Ֆեյսբուքում գրել էր, որ ռուսական զորքերը պարբերաբար գրոհում են ուկրաինական օդանավակայանները։

​
XS
SM
MD
LG