Մատչելիության հղումներ

ՌԴ-ում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել, այդ թվում՝ 6 ամսական երեխա

Ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով ավերված տուն, Եգորևսկ, ՌԴ, հունիսի 30,2026թ.
Ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով ավերված տուն, Եգորևսկ, ՌԴ, հունիսի 30,2026թ.

Վեց ամսական երեխա է մահացել այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Մոսկվայի մարզի բնակելի շենքի վրա, այսօր հայտնել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը:

Մարզպետի խոսքով՝ երեխային շենքից դուրս են բերել մեկ այլ երեխայի և ևս երկու փրկվածների հետ միասին, սակայն հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին փոքրիկը մահացել է։

Ռուսաստանի Բելգորոդի մարզում էլ մեկ տղամարդ է զոհվել գիշերվա ընթացքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով, հաղորդում են տեղական իշխանությունները:


XS
SM
MD
LG