Մատչելիության հղումներ

ՌԴ-ն կխնդրի հրադադար՝ Իրանի Բուշերի ատոմակայանից ռուս աշխատակիցներին տարհանելու համար

Արխիվ, Իրան
Արխիվ, Իրան

Ռուսաստանը կխնդրի Միացյալ Նահանգներին և Իսրայելին հրադադար ապահովել՝ Իրանի Բուշերի ատոմակայանից ռուս աշխատակիցներին տարհանելու համար։

«Որոշված երթուղիները հաղորդվելու են Իսրայելի և ԱՄՆ-ի իշխանություններին, և մենք բոլոր միջոցներով կհամաձայնեցնենք, որպեսզի շարասյան շարժման ընթացքում խստորեն պահպանվի հրադադարը»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:

Նա հավելել է, որ վերջին տարհանումն ընդգրկելու է մոտ 200 մարդ և նախատեսված է հաջորդ շաբաթ:


XS
SM
MD
LG