Մատչելիության հղումներ

ՌԴ-ն կանգ առնելու որևէ նշան ցույց չի տալիս. Ռյուտե

Ուկրաինայի նախագահ Զելենսկին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռուտեն, Կիև, 2026թ. հունիսի 3
Ուկրաինայի նախագահ Զելենսկին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռուտեն, Կիև, 2026թ. հունիսի 3

Ռուսաստանի վերջին դաժան հարձակումները Կիևի և Ուկրաինայի մյուս քաղաքների վրա վկայում են, որ Մոսկվան պատերազմը դադարեցնելու մտադրություն չունի, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Կիևում անցկացված առաջին՝ Ուկրաինա-ՆԱՏO խորհրդի նիստից հետո։

«Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվն ավելանում է, բազմաթիվ վիրավորներ կան, զգալի վնասներ են հասցվել»,- ընդգծել է Ռյուտեն, հավելելով, որ

Հյուսիսատլանտյան դաշինքը հանձնառու է շարունակել աջակցությունն Ուկրաինային։

Ռյուտեն հիշեցրել է, որ գործընկերներն արդեն գրեթե 60 միլիարդ դոլար են հատկացրել Կիևին՝ PURL ծրագրի շրջանակում, որի նպատակն է ԱՄՆ-ից սպառազինություն գնել ուկրաինական բանակի համար։

«Այս աջակցությունը կշարունակվի»,- ընդգծել է Մարկ Ռյուտեն։

XS
SM
MD
LG