Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հարվածել է Օդեսայի մարզում նավահանգստին և Սև ծովում՝ նավի

Օդեսա, արխիվ
Օդեսա, արխիվ

Ռուսաստանը հարվածել է Օդեսայի մարզում նավահանգստային ենթակառուցվածքին։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակիչների շրջանում։

Բացի այդ, Սև ծովի ջրատարածքում հարվածի է ենթարկվել առևտրային մի նավ, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ ռուսական զորքերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 7 հրթիռ և 90 անօդաչու թռչող սարք։

ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել մեկ հրթիռ և 69 անօդաչու թռչող սարք։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով էլ Ռուսաստանի արևմտյան հատվածում գտնվող լոգիստիկ կենտրոնում 8 մարդ է զոհվել, ևս 24-ը՝ վիրավորվել, այսօր հայտնել է տարածաշրջանի նահանգապետը։

Զելենսկին հայտնել է, որ լոգիստիկ կենտրոններն օգտագործվում էին Ռուսաստանի կողմից՝ անօդաչու սարքերի արտադրության համար նախատեսված պատժամիջոցների ենթարկված բաղադրիչներ և նավիգացիոն սարքավորումներ մատակարարելու նպատակով։

XS
SM
MD
LG