Մատչելիության հղումներ

Ռուսաստանում բանկերն ինքնուրույն կկարողանան ԱԹՍ-եր վնասազերծել

ՌԴ կենտրոնական բանկ, արխիվ
ՌԴ կենտրոնական բանկ, արխիվ

Ռուսաստանում օրենք է ընդունվել, որը Կենտրոնական բանկին և ֆինանսական այլ մարմինների թույլ է տալիս հակաօդային պաշտպանության համակարգեր կիրառել ուկրաինական անօդաչուները վնասազերծելու համար՝ առանց հատուկ ծառայությունների միջամտության, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ռուսաստանի Պետական դումային։

ՀՕՊ համակարգեր կտեղակայվեն ինչպես Կենտրոնական բանկի, այնպես էլ երկրի խոշորագույն բանկի՝ «Սբերբանկ»-ի և Ռուսինկասացիայի տարածքներում։ Այս հաստատությունների աշխատակիցներին կթույլատրվի նաև զենք կրել։

Այս հաստատությունները սեփական միջոցներով կհոգան ՀՕՊ համակարգի ծախսերը, РБК-ի փոխանցմամբ՝ հայտնել է Պետական դումայի ֆինանսական հանձնաժողովի նախագահ Անատոլի Աքսակովը։

Ռուսաստանի ամենաազդեցիկ գործարար միության ղեկավար Ալեքսանդր Շոխինը նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ ընկերությունները պատրաստ են ֆինանսավորել տեխնիկայի և էլեկտրոնային համակարգերի գնումները՝ իրենց ենթակառուցվածքներն ԱԹՍ հարվածներից պաշտպանելու համար։


XS
SM
MD
LG