«Թրամփի ուղու» նպատակներից մեկը ամերիկյան ռազմական և հետախուզական ներկայության ապահովումն է Իրանի սահմաններին»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Մեր անդրօվկիանոսյան գործընկերները լրջորեն են ապահովում ամերիկյան բոլոր ներդրումների անվտանգությունը։ Ի՞նչն է նրանց խանգարում այդ տարածք մասնավոր ռազմական ընկերության ներկայացուցիչների ուղարկել։ Եվ ակնհայտ է, թե դրան ինչպես կարձագանքեն իրանցիները»,- նշել է ռուսաստանցի պաշտոնյան։
«Մեծ հարց է նաև, թե արդյո՞ք օտարերկրյա ռազմական ներկայությունը, անգամ մասնավոր ռազմական ընկերության տեսքով, անհրաժեշտ է, ասենք, Վրաստանին կամ Ադրբեջանին։ Հարցերն էլ ավելի են շատանում, երբ հիշում ես մերձավորարևելյան ճգնաժամի և Պարսից ծոցի այն պետությունների մասին, որոնք իրենց տարածքում ամերիկյան ռազմաբազաներ են տեղակայել, և նաև թե ինչ ճակատագրի արժանացան այդ բազաները»,- նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։