«Պարի Սեն-Ժերմեն» ակումբը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը:
Եվրոպայի ֆուտբոլի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում, որը կայացավ շաբաթ երեկոյան Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում, Փարիզի թիմը հետխաղյա 11-մետրանոցներով 4:3 հաշվով առավելության հասավ Լոնդոնի «Արսենալ»-ի նկատմամբ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, լրացուցիչ 30 րոպեներին գոլ չգրանցվեց:
Անցած տարի ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 5:0 հաշվով հաղթել էր Միլանի «Ինտեր»-ին:
ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի հաղթողներն այս տարի անգլիական ակումբներն են՝ համապատասխանաբար Բիրմինգհեմի «Ասթոն Վիլլա»-ն Լոնդոնի «Քրիսթըլ Փելիս»-ը: