Մատչելիության հղումներ

ՀՀ վարչապետը ժամանել է Թեհրան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան։

Ըստ հայկական կողմի՝ Մեհրաբադ օդանավակայանում վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահ Դավուդե Մանզուրը:

Փաշինյանը Թեհրանում կմասնակցի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:

Իրանի ութերորդ նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտգործնախարար Աբդոլահիանը և ևս վեց հոգի զոհվեցին իրակի օրը Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով: Նրանք Ադրբեջանի հետ սահմանին համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությունից հետո վերադառնում էին Թեհրան: Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել։

Հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնկացելու նպատակով Թեհրան են մեկնել նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն ու արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG