Պրահայում ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել

Չեխիա - Երկաթուղային վթարը Պրահայում, 17-ը նոյեմբերի, 2026թ.
Չեխիա - Երկաթուղային վթարը Պրահայում, 17-ը նոյեմբերի, 2026թ.

Պրահայի գլխավոր կայարանում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time նախագծի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7-ի սահմաններում Սեյֆերտովա փողոցի վրայով անցնող կամրջին: Երկու գնացքներն էլ ցածր արագությամբ են շարժվել, ինչի շնորհիվ էլ, ինչպես նշել են արտակարգ իրավիճակների ծառայություններից, ավերիչ հետևանքներ չեն եղել:

Բոլոր տուժածներին տեղափոխել են Չեխիայի մայրաքաղաքի հիվանդանոցներ, նրանցից չորսի վիճակը ծանր է, մյուսներն աննշան վնասվածքներ են ստացել:

Չեխիայի տրանսպորտի նախարար Իվան Բեդնարիկը «շատ լուրջ դեպք» է որակել վթարը:

Վթարի պատճառները և հանգամանքները քննում է Երկաթուղային տեսչությունը:



​
XS
SM
MD
LG