Մատչելիության հղումներ

Պուտինը Պետդումայի ընտրություններ է նշանակել սեպտեմբերի 20-ին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի սեպտեմբերի 20-ին։ Այս մասին ասված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված փաստաթղթում։

Մայիսի 27-ին Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան զգուշացրել էր, թե 2026թ. Պետդումայի ընտրությունները լինելու են ամենաբարդ ընտրական արշավը։

Նրա խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիմնական խնդիրը առաջիկա ընտրությունները երկրի կայունության և հզորացման գործոն դարձնելն է լինելու։

XS
SM
MD
LG