Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ակտիվացնել քաղաքական և դիվանագիտական ջանքերը Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի համար։
Այսօր ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի հետ, որի ընթացքում էլ ընդգծել է Մերձավոր Արևելքում պատերազմն ավարտելուն ուղղված ջանքերի կարևորությունը։
«Երկու կողմերն էլ ընդգծել են անհապաղ կրակազրկման և քաղաքական ու դիվանագիտական ջանքերի ուժեղացման անհրաժեշտությունը՝ կոնֆլիկտի երկարաժամկետ կարգավորման հասնելու նպատակով», - գրված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ուկրաինան Սաուդյան Արաբիայի հետ օդային պաշտպանության համաձայնագիր է ստորագրում: