Մատչելիության հղումներ

Պուտին․ «ՀԱՊԿ միասնությունը խիստ կարևոր է»

«Անկայուն աշխարհաքաղաքական պայմաններում հարկավոր է պահպանել մոտեցումների միասնականությունն ու սերտորեն համակարգել մեր այն քայլերը, որոնք ուղղված են ՀԱՊԿ ռազմավարական խնդիրների լուծմանը»,- դիմելով կազմակերպության անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների՝ Մոսկվայում ընթացող հավաքի մասնակիցներին, այսօր նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա ուղերձն ընթերցել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Հաշվի առնելով կանխատեսվող մարտահրավերներն ու ռիսկերը՝ հարկավոր է մշակել և արդիականացնել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումները ռազմական, ինչպես նաև տեղեկատվական, կենսաբանական անվտանգության, հակաահաբեկչական պայքարի, ծայրահեղականության, թմրանյութերի և անօրինական միգրացիայի հակազդման ոլորտներում»,- նշել է Ռուսաստանի նախագահը։

XS
SM
MD
LG