Մատչելիության հղումներ

Պուտին. «Եդինայա Ռոսիա»-ի պարտքն է՝ անել ամենը հատուկ ռազմական գործողությունում հաղթանակի համար

Ռուսաստան - Նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում «Եդինայա Ռոսիա»-ի համագումարում, Մոսկվա, 22-ը օգոստոսի, 2026թ.
Ռուսաստան - Նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում «Եդինայա Ռոսիա»-ի համագումարում, Մոսկվա, 22-ը օգոստոսի, 2026թ.

«Եդինայա Ռոսիա» կուսակցության պարտքն է՝ ամեն ինչ անել հատուկ ռազմական գործողությունում հաղթանակի համար», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր երկրի իշխող կուսակցության համագումարում իր ելույթում:

«Հատուկ ռազմական գործողություն» ՌԴ իշխանություններն անվանում են Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմը:

Կուսակցությունը, ըստ Պուտինի, ապացուցել է իր ինքնուրույնությունը և կայացածությունը իրական գործերով:

«Այո, իհարկե, մեծ, բազմակողմանի աշխատանքում ամեն ինչ չէ և միշտ չէ, որ միանգամից ստացվում է, սակայն չեն սխալվում [...] միայն նրանք, ովքեր ոչինչ չեն անում և ոչնչի համար պատասխանատու չեն: Մեր առջև շատ մարտահրավերներ կան, և ո՞ւմ, ո՞ր կուսակցությանը կարելի է վստահել որոշումների ընդունումը: Ո՞վ կարող է հուսալիորեն պաշտպանել երկրի և մարդկանց շահերը, տանել իր ետևից, լինել առաջնորդ: Վստահ եմ՝ միայն այն քաղաքական ուժը, որը միշտ իր ժողովրդի հետ է եղել և մարդկանց հետ անցել է ամենաբարդ փորձություննների միջով», - ռուսաստանյան ТАСС պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նշել է ՌԴ նախագահը:

«Կուսակցության, «Եդինայա Ռոսիա»-ի պարտքն է ամեն ինչ անել հաղթանակի համար», - ասել է Պուտինը:


XS
SM
MD
LG