Մատչելիության հղումներ

Փոսեր, անանցանելի բակեր. Վանաձորում բակերի հիմնանորոգման խոստումների ու իրագործված ծրագրերի միջև անդունդ է

Վանաձոր, մարտի 19,2026թ.
Վանաձոր, մարտի 19,2026թ.

Վանաձորում բակերի հիմնանորոգման խոստումների ու իրագործված ծրագրերի միջև անդունդը խորանում է։ Քաղաքի անանցանելի բակերում բնակիչներն ամեն տարի լսում են նույն հավաստիացումները, բայց սեփական փորձով գիտեն՝ խոստումները գոնե առայժմ գործ չեն դառնում։

«Ահավոր վիճակ է, պիտի սարքեն, եսիմ երբ սարքեն, հույսեր չունենք ոչ մի բանի», «տաքսին գալիս է, չի կարողանում նենց տեղ կանգնի, որ մարդ իջնի»,- ասում են քաղաքացիները:

Պաշտոնյաների այս տարի հնչեցրած թվերը կարծես մրցավազքի մեջ են: Ու որքան բարձր է պաշտոնը, այնքան տպավորիչ է հիմնանորոգվող բակերի հնչեցված քանակը։ Բայց պաշտոնական փաստաթղթերում պատկերն այլ է.

Մանրամասները՝ ռեպորտաժում.


XS
SM
MD
LG