Մատչելիության հղումներ

Լեհաստանն ու բալթյան երկրները համատեղ պաշտպանական գիծ կստեղծեն


Լեհ զինվորները լեհ-ռուսական սահմանին մետաղական պարիսպ են կառուցում, արխիվ
Լեհ զինվորները լեհ-ռուսական սահմանին մետաղական պարիսպ են կառուցում, արխիվ

Լեհաստանն ու բալթյան պետությունները Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով միասնական պաշտպանական գիծ կստեղծեն։ Այս մասին ՆԱՏՕ-ի անդամ 12 եվրոպական պետությունների ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը։

Նրա խոսքով՝ բալթյան պետությունների կողմից Ռուսաստանի սահմանին կառուցվող ամրությունները պետք է միանան Լեհաստանի կողմից ստեղծվող «Արևելյան վահան» ֆորտիֆիկացիոն համակարգին։

Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Վարշավան Ռուսաստանի հետ սահմանին ամրություններ կառուցելու նպատակով պատրաստվում է շուրջ 2,5 միլիարդ ամերիկյան դոլար ծախսել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG