Մատչելիության հղումներ

Փլուզում Գաջեգործների փողոցում. մեկ հոգի մահացել է, ևս մեկը տուժել

Երևանի Գաջեգործների փողոցում՝ Աղի լիճ տանող ճանապարհին, կոյուղագծի անցկացման աշխատանքների ընթացքում փորված հատվածը փլուզվել է, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, մյուսը տուժել է: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը Ջուլիետա Ազարյանը։

Ազարյանին փոխանցմամբ՝ տուժած երկրորդ քաղաքացին տեղափոխվել է բժշկական կենտրոն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Քաղաքապետարանի պաշտոնյան չի հստակեցրել, բայց Փրկարար ծառայության հաղորդագրությունից պարզ է դառնում, որ զոհը և տուժածը փորման աշխատանքներ իրականացնող աշխատակիցներն են եղել:


​
XS
SM
MD
LG