Մատչելիության հղումներ

Փհենյանը հրաժարվում է մեկնաբանել պնդումները, թե զինվորներ է ուղարկել Ռուսաստան

Հյուսիսային Կորեայի զինվորները քայլերթ են կատարել Փհենյանում ռազմական շքերթի ժամանակ, արխիվ
Հյուսիսային Կորեայի զինվորները քայլերթ են կատարել Փհենյանում ռազմական շքերթի ժամանակ, արխիվ

Փհենյանը հրաժարվում է մեկնաբանել պնդումները, թե հազարավոր զինվորներ է ուղարկել Ռուսաստան, որոնք առաջիկա օրերին արդեն կմասնակցեն Ուկրաինայի դեմ պատերազմին։

Անդրադառնալով այս մասին լուրերին՝ Արտգործնախարարությունը միաժամանակ պնդել է, թե դա համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին։

Նախօրեին էլ Ռուսաստանի նախագահն էր հիշեցրել, թե Փհենյանն ու Մոսկվան ռազմական համագործակցության դաշինք են կնքել, որը ենթադրում է փոխադարձ օգնություն կողմերից մեկի վրա հարձակման կամ ագրեսիայի դեպքում։

Ուկրաինայի նախագահը պնդում է, թե Կիևի հետախուզական տվյալների համաձայն հյուսիսկորեացի զինվորները ռազմաճակատում կլինեն արդեն այս կիրակի։

XS
SM
MD
LG