Մատչելիության հղումներ

Պետդեպը կոչ է անում ամերիկացիներին լքել Բելառուսը

Բելառուս - Ուկրաինա սահման, հոկտեմբեր, 2024թ․
Բելառուս - Ուկրաինա սահման, հոկտեմբեր, 2024թ․

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Բելառուսը։

Դեկտեմբերի 18-ին հրապարակված հանձնարարականում որպես պատճառ նշվում է Մինսկի կողմից «տեղական օրենքների կամայական կիրառման և կալանավորման վտանգը, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի շարունակական խթանման և տարածաշրջանային անկայունության ու անկանխատեսելիության աճը»։

Պետդեպը Բելառուսում ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել ցույցերից, ինչպես նաև ուշադիր լինել էլեկտրոնային սարքերի նկատմամբ՝ նշելով, որ դրանցում եղած տեղեկատվությունը կարող է կալանավորման հիմք հանդիսանալ։

Միացյալ Նահանգները 2022-ի փետրվարից դադարեցրել է Մինսկում դեսպանատան աշխատանքը։

Պետդեպարտամենը նշում է, որ ԱՄՆ քաղաքացիները, ովքեր գտնվում են Բելառուսում և հյուպատոսական ծառայությունների կարիք ունեն, պետք է հնարավորինս շուտ լքեն երկիրը և կապ հաստատեն այլ երկրում ԱՄՆ դեսպանատան կամ հյուպատոսության հետ ՝միևնույն ժամանակ զգուշացնելով, որ արտակարգ իրավիճակների դեպքում հարևան երկրների հետ Բելառուսի սահմանային անցումները երբեմն փակվում են առանց նախազգուշացումների։

​
XS
SM
MD
LG