Մատչելիության հղումներ

Պեսկով․«Ռուսաստանն ու ԱՄՆ թշնամիներ են»


ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

«Ռուսաստանն այսօր Միացյալ Նահանգների համար թշնամաբար տրամադրված պետություն է ինչպես և ԱՄՆ-ը Ռուսաստանի համար», - լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Այս մասին Պեսկովը խոսել է՝ մեկնաբանելով ԱՄՆ-ից նախկին հետախույզ Սքոք Ռիթերի ելքն արգելելու մասին Վաշինգտոնում կայացված որոշումը։

Ռիթերը պատրաստվում էր մեկնել Ռուսաստան՝ Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով։

«Հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցների վրա նման սահմանափակումներ կարող են տարածվել հատկապես, եթե խոսքը թշնամական պետություն այցելության մասին է», - նշել է Պեսկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG