Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Ուկրաինայի շուրջ բանակցությունները շարունակվելու են երկու օր»

Ուկրաինայում խաղաղության հաստատման շուրջ եռակողմ բանակցությունները կմեկնարկեն օրվա երկրորդ կեսին Ժնևում և կշարունակվեն նաև վաղը, ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ այսօր բանակցությունների մասին որևէ նորություն ակնկալել պետք չէ»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ժնև ժամանած ռուսական պատվիրակությունը ղեկավարում է նախագահ Պուտինի խորհրդական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում է նաև փոխարտգործնախարար Միխաիլ Գալուզինը։

CNN-ի տեղեկություններով՝ եռակողմ բանակցություններին ամերիկյան կողմից մասնակցելու են բանակի նախարար Դենիել Դրիսկոլը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միասնական ուժերի հրամանատար Ալեքս Գրինկևիչը։


XS
SM
MD
LG