Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Մենք ուշադրությամբ հետևում ենք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին»

«Մոսկվայում ուշադրությամբ հետևում են ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքին», - այսօր, լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կասկած չկա, որ դա մի իրադարձություն է, որը հետաքրքրում է բոլորին՝ այդ թվում մեզ։ Մենք, իհարկե, հետևելու ենք Անկարայից ստացվող լուրերին ու տեղեկատվությանը», - նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

«Գագաթաժողովի նախապատրաստական փուլում մեր երկրին վերաբերող բազմաթիվ հայտարարություններ ենք լսել։ Դրանք, ցավալիորեն, ոչ թե կառուցողական երկխոսության և գործընկերության, այլ առճակատման մասին էին», - նշել է Պեսկովը։

XS
SM
MD
LG