Մատչելիության հղումներ

Պայթյուններ Դամասկոսում՝ Մակրոնի այցին զուգահեռ

Սիրիա - նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հանդիպումը, 7-ը հուլիսի, 2026թ.
Սիրիա - նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հանդիպումը, 7-ը հուլիսի, 2026թ.

Այսօր առավոտյան մի շարք պայթյուններ են որոտացել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում։ Reuters-ի փոխանցմամբ՝ պայթյունները հնչել են այն հյուրանոցից ոչ հեռու, որտեղ իջևանել են պաշտոնական այցով Սիրիա ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները։

Սիրիական իշխանությունները պայթյունների պատճառների մասին որևէ տեղեկատվություն դեռ չեն հաղորդում։ Չնայած միջադեպերին՝ Ֆրանսիայի նախագահի այցի ծրագիրը փոփոխության չի ենթարկվել։

Քիչ առաջ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան իր նստավայրում ընդունել է Էմանյուել Մակրոնին։

Սիրիա այցելած Ֆրանսիայի վերջին նախագահը Նիկոլա Սարկոզին էր՝ 2009 թվականին՝ քաղաքացիական պատերազմի սկսվելուց երկու տարի առաջ։

XS
SM
MD
LG