Մատչելիության հղումներ

Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստին:

«Բայց այսօր էլ ենք զբաղվում, ԵԱՏՄ ինտիտուտները աշխատում են, այսինքն՝ դա սովորական ընթացիկ պրոցես է, և այդ պրոցեսներին մենք կմասնակցենք»,- ասաց Փաշինյանը:

Մոսկվան պարբերաբար հորդորում է Երևանին հստակեցնել՝ Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ շարժվում է դեպի Եվրամիություն։ ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարները Հայաստանին կոչ են արել հնարավորինս սեղմ ժամկետում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, հայտարարել է, որ այս պահին նման հանրաքվե անցկացնելու տրամաբանություն չկա, քանի որ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանն անդամակցելու համար և ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին մոտ չէ։ Նրա խոսքով՝ տեսական ընտրությունը հանրաքվեի դնելը խելամիտ չէ։


XS
SM
MD
LG