Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզ է մեկնել, որտեղ մի շարք միջոցառումների է մասնակցում: Նրան են ուղեկցում տարածքային կառավարման, ներքին գործերի ու կրթության նախարարները:
Փաշինյանը Տավուշի Կիրանց գյուղում մասնակցել է վերականգված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը: Օծումից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա ասաց, թե 19-րդ եկեղեցու վերանորոգումը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված այս հատվածում շատ խորհրդանշական քայլ է համարում:
Եկեղեցին օծվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններից Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի ձեռամբ: Բարձրաստիճան այս հոգևորականը չի միացել Փաշինյանի՝ կաթողիկոսին գահից հեռացնելու արշավին: Տավուշի թեմից նույնպես ոչ մի հոգևորական չի պաշտպանել եկեղեցու բարենորոգման Փաշինյանի շարժումը:
Օծման արարողությունը սկսվել էր Աճարկուտ գյուղի սկզբնամասից՝ հոգևորականների առաջնորդած ուխտերթով: