Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամբոջայի մայրաքաղաք Պնոմ Պենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին:

Կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ նախ տեղի է ունեցել գագաթնաժողովին մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների դիմավորման արարողությունը: Բարձրաստիճան հյուրերին, այդ թվում՝ Հայաստանի վարչապետին, դիմավորել են Կամբոջայի թագավոր Նորոդոմ Սիհամոնին, վարչապետ Սամդեչ Մոհա Բորվոր Թիպադեյ Հուն Մանեթը՝ տիկնոջ հետ, և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն:

Հաջորդիվ կայացել է գագաթնաժողովի մասնակիցների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը, որից հետո՝ ՖՄԿ գագաթնաժողովի բացման արարողությունը: Ելույթներով հանդես են եկել Կամբոջայի թագավորը և վարչապետը, որպես գագաթնաժողովի նախագահող երկիր՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, ՖՄԿ գլխավոր քարտուղարը:

Բացման արարողության ընթացքում կազմակերպությունում նախագահությունը Ֆրանսիայից փոխանցվել է Կամբոջային:


​
XS
SM
MD
LG