Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում Երևանում հայնդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան:
ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Անդրադարձել են նաև համատեղ ծրագրերի առաջմղմանը վերաբերող թեմաների:
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Իրանի նախագահը կարևորել է Հայաստանի հետ բազմաոլորտ կապերի խորացումն ու ընդլայնումը:
Փեզեշքիանը Հայաստանում է կարճատև այցով՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP 17-ին մասնակցելու համար: