Մատչելիության հղումներ

Պուտին-Փաշինյան հանդիպումը սպասված է և անհրաժեշտ. Պեսկով


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը

Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը անհրաժեշտ է և սպասված երկու կողմերի համար, այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպումը կայանալու է այսօր երեկոյան։

«Մինչ այդ կայանալու է ԵԱՏՄ անդամ պետությունների գագաթնաժողովը, որի ավարտին ամփոփիչ փաստաթղթեր կստորագրվեն», - հայտնել է Պեսկովը։

Վարչապետ Փաշինյանն այսօր է աշխատանքային այցով մեկնել Ռուսաստան։ Մոսկվայում նրա նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան էր մեկնել 2023-ի դեկտեմբերի վերջին, մասնակցել Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG