Մատչելիության հղումներ

Փարիզի թաղամասերից մեկից 300 մարդ է տարհանվել՝ սինագոգի մոտ «կասկածելի» մեքենայի պատճառով

Ֆրանսիացի ոստիկանները սինագոգի հարևանությամբ, արխիվ
Ֆրանսիացի ոստիկանները սինագոգի հարևանությամբ, արխիվ

Փարիզի հրեական խոշոր համայնք ունեցող Սարսել թաղամասից շուրջ 300 մարդ է տարհանվել՝ քաղաքի սինագոգի մոտ կայանած «կասկածելի» ավտոմեքենայի պատճառով, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։

Պաշտոնյայի խոսքով՝ դեպքը շաբաթ երեկոյան է արձանագրվել։

Հետաքննություն է ընթանում։ Մեքենայի մեջ իրավապահները «ռազմական զինատեսակ» են հայտնաբերել։ Կասկածյալն ու դրդապատճառներն առայժմ հայտնի չեն, ասել է Նունեսը։

XS
SM
MD
LG