Մատչելիության հղումներ

Պակիստանը հայտարարել է՝ 24 ժամվա ընթացքում սպասվում է ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի ստորագրումը

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել Մերձավոր Արևելքում ամիսներ շարունակվող հակամարտությանը վերջ դնելու խաղաղության համաձայնագրի շրջանակի շուրջ, և համաձայնագրի վերջնական տեքստը ձեռք է բերվել։

Շարիֆը հավելել է, որ Պակիստանն այժմ պատրաստվում է էլեկտրոնային ստորագրման, որը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Ըստ Շարիֆի, դրանից հետո՝ հաջորդ շաբաթ արդեն տեղի կունենան տեխնիկական մակարդակի բանակցություններ։

Համաձայնեցված տեքստի մասնրամասները դեռ չեն հրապարակվել։

Նախօրեին էլ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի նախագծի վերջնականացումից հետո այն կստորագրվի «հեռավար կարգով», և դա կարող է տեղի ունենալ «առաջիկա օրերին»։

Արաղչին ասել է, որ շրջանակային համաձայնագրի մանրամասները կհայտարարի, երբ այն «վերջնականապես հաստատվի», և որ մանրամասներին հիմա անդրադառնալը կարող է «վտանգի տակ դնել գործարքի ստորագրումը»։

XS
SM
MD
LG