Մատչելիության հղումներ

«Ուժեղ Հայաստան»-ն ու ԲՀԿ-ն ահազանգում են ժամը 20-ից հետո զինվորների քվեարկության մասին, ԿԸՀ նախագահը պարզաբանում է

Լրացված
Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ն ու «Բարգավաճ Հայաստան»-ը ահազանգում են քվեարկության ավարտից՝ ժամ 20:00-ից հետո զինվորներին քվեարկության տանելու մասին:

Այս կուսակցությունների ներկայացուցիչները ընտատեղամասերի ուղիղ հեռարձակումներից տեսանյութեր են հրապարակել, որոնցում երևում են քվեարկող զինվորները:

Պաշտպանության նախարարությունից առայժմ չի հաջողվում մեկնաբանություն ստանալ ընդդիմության ահազանգի վերաբերյալ:

Ավելի ուշ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պարզաբանեց. - «Մեր զինվորականները, մեր զինվորները տեղամաս մուտք են գործել մինչև 20:00-ն, այսինքն՝ իրենք տեղամասում են եղել մինչև տեղամասի փակվելը, և տեղամասի փակվելուց հետո արդեն իրենք լինելով ներսում, ըստ Ընտրական օրենսգրքի, իրավունք ունեին շարունակել քվեարկել»:

«Հակառակ դեպքում, եթե իրենց տեղամասից հանեին, կստացվեր, որ մեր զինվորներին զրկում են ընտրական իրավունքից, այսինքն՝ թույլ չեն տալիս քվեարկել», - ասաց Վահագն Հովակիմյանը:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG