Ուկրաինայում եվրոպական զորքերը լեգիտիմ թիրախ կլինեն ՌԴ-ի համար. Պուտինը՝ ամերիկացի բանագնացներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպում է ԱՄՆ նախագահի բանագնացներ Ջարեդ Քուշների և Սթիվ  Ուիթքոֆի հետ, 12-ը նոյեմբերի, 2026թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպում է ԱՄՆ նախագահի բանագնացներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի հետ, 12-ը նոյեմբերի, 2026թ.

Ռուսաստանի նախագահն այսօր Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները:

Հանդիպման սկզբում Պուտինը խնդրել է իր երախտագիտությունը հայտնել ԱՄՆ առաջին տիկնոջը՝ Խերսոնի մարզի Օլեշկիում մարդասիրական առաքելությունում ներգրավվածության համար։ Ապա առաջարկել է նույնպիսի առաքելություն իրականացնել Կոնստանտինովկա քաղաքում, որը, նրա պնդմամբ, վերահսկում է ռուսական զինուժը, թեև Կիևը հերքում է դա:

Մշտական խաղաղություն

Ռուսաստանը տեղյակ է, որ ուկրաինացիները բարձրացնում են «մոխրագույն գոտիների» հարցը, տարածքներ, որտեղ կողմերից ոչ մեկը լիակատար վերահսկողություն չունի։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի համար Ուկրաինայի հետ կա միայն մեկ սահմանազատման գիծ՝ պետական սահմանը, ապա հավելել՝ ցանկանում են, որ խաղաղությունը մշտական լինի։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպում է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ, 12-ը նոյեմբերի, 2026թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպում է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ, 12-ը նոյեմբերի, 2026թ.

«Ինչ վերաբերում է խաղաղության տևականությանն ու անթերիությանն ու հուսալիությանը, մենք ևս կցանկանայինք, որ դա լիներ մշտական խաղաղություն»,- ասել է Պուտինը:

Պուտինն ասել է, որ Ռուսաստանը երբեք չի դադարեցրել երկխոսությունը եվրոպական երկրների հետ և նրանց է մեղադրել շփումներն ընդհատելու համար։ Եվրոպան պետք է որոշի, թե ինչ են ուզում՝ խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ, ասել է նա։

Ռուսաստանի առաջնորդն ընդգծել է՝ Ուկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն անընդունելի է, քանզի դա սպառնալիք է Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Այդ զորքերը լեգիտիմ թիրախ կդառնան ռուսական զինուժի համար, զգուշացրել է նա և բանագնացներին խնդրել գնահատական տալ Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ն անցկացված բանակցություններին:

ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները մասնակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Կրեմլում, 12-ը նոյեմբերի, 2026թ.
ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները մասնակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Կրեմլում, 12-ը նոյեմբերի, 2026թ.

Ինչ են ասել ամերիկացի բանագնացները

Ուիթքոֆն ասել է, որ կողմերն արդյունավետ են աշխատել Աբու Դաբիում: Ըստ նրա՝ գերիների փոխանակման պայմանավորվածությունը վկայում է կարգավորման գործընթացում առաջընթացի մասին։ Ամերիկացի պաշտոնյան նաև խոստացել է այսօրվա շփումների մանրամասները փոխանցել Վլադիմիր Զելենսկիին, ում հետ կհանդիպեն Կրեմլի հանդիպումից հետո։

Քուշներն իր հերթին հույս է հայտնել, որ այսօրվա բանակցությունները թույլ կտան քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները։ Ըստ նրա՝ Եվրոպան ևս ցանկանում է մասնակցել բանակցություններին և վերջ դնել հակամարտությանը։ Քուշները նաև նշել է, որ ԱՄՆ-ն սկսել է քննարկել Եվրոպայում անվտանգության ճարտարապետության շուրջ քննարկումները եվրոպացիների հետ։

ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները մասնակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Կրեմլում, 12-ը նոյեմբերի, 2026թ.
ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները մասնակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Կրեմլում, 12-ը նոյեմբերի, 2026թ.

Ուկրաինացիները թերահավատ են

Ու մինչ Մոսկվան ու Վաշինգտոնը բանակցում են Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են հարվածները: Կիևի բնակիչները, որոնք այսօր ռուսական զինուժի հերթական հարձակմանն են ենթարկվել, թերահավատ են, որ ամերիկացի բանագնացներին կհաջողվի որևէ շոշափելի արդյունքի հասնել:

«Եթե սա կարելի է անվանել դիվանագիտություն, ապա դա մաքուր անհեթեթություն է։ Ռուսները միշտ պնդում էին, թե հարվածում են միայն ռազմական թիրախներին, բայց նայեք՝ քաղաքի կենտրոնում գտնվող սովորական բնակելի շենքի են հարվածել, սովորական աշխատանքային օրը»,- ասել է Կիևի բնակիչ Յարոսլավ Հավրելիուկը:

«Պետք չէ հույս դնել ամերիկացիների վրա, մենք պետք է հույսը դնենք միայն մեզ վրա, մեր սեփական ուժերի վրա։ Եվ Եվրոպայի վրա, քանզի Եվրոպան սպառնալիքի տակ է։ Եթե ռուսները գրավեն մեր Ուկրաինան, նրանք ավելի խորը կմտնեն Եվրոպա»,- ասել է Լյուդմիլա Դոնեցը:

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ

Եվրոպական հանձնաժողով նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, Դուբլին, 12-ը նոյեմբերի, 2026թ.
Եվրոպական հանձնաժողով նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, Դուբլին, 12-ը նոյեմբերի, 2026թ.

Կրեմլի բանակցություններից ժամեր առաջ էլ Եվրոպական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ կներկայացնի, նաև Ուկրաինայի ֆինանսավորման առաջարկներ:

«Մենք պատրաստում ենք պատժամիջոցների 22-րդ փաթեթը: Հանձնաժողովը նաև պատրաստում է առաջարկ, թե ինչպես հոգալ Ուկրաինայի ֆինանսական կարիքները 2027 թվականին։ Պատժամիջոցների փաթեթը և ֆինանսական կարիքների առաջարկը կներկայացնենք մինչև Եվրոպական խորհրդի հաջորդ նիստը»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ նոր փաթեթը կներկայացվի մինչև Եվրոպական խորհրդի հաջորդ նիստը:

​
XS
SM
MD
LG