Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ այսօր առավոտյան Նիկոպոլի շուկայի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հինգ մարդ զոհվել է, ևս 19-ը՝ վիրավորվել։
«Սա Ռուսաստանի Դաշնության կողմից կատարված ևս մեկ ռազմական հանցագործություն է», - ասվում է դատախազության հաղորդագրությունում:
Ռուսական կողմն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի հարավի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի և հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն մեկ և վիրավորվել չորս մարդ: