Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը ժամանել է Հռոմ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնի, արխիվ

Ուկրաինայի նախագահը ժամանել է Հռոմ՝ բանակցելու Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ՝ փորձելով համոզել եվրոպացի դաշնակիցներին ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ռուսական հարվածների դեմ։

«Այս պահին Ուկրաինայի գլխավոր դիվանագիտական առաջնահերթությունը հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունն է», - գրել է Վլադիմիր Զելենսկին X հարթակում։

Զելենսկին նաև փորձում է եվրոպական երկրներին ներգրավել PURL ծրագրում, որը թույլ է տալիս Ուկրաինային ստանալ ամերիկյան սպառազինություն՝ եվրոպական ֆինանսավորմամբ։

Իտալիան արդեն մատակարարել է զենք, այդ թվում՝ ֆրանս-իտալական SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգը, սակայն դեռ չի միացել PURL ծրագրին։


XS
SM
MD
LG