Ուկրաինայի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Կիևում, Ռուսաստանի զինված ուժերի կողմից էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածներից հետո էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են իրականացվել։ Այս մասին հայտնել են «Ուկրեներգո»-ից։
Վթարային անջատումները կդադարեցվեն էներգահամակարգում իրավիճակի կայունացումից հետո։
Ինչպես հաղորդվում է, ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական քաղաքաքների ուղղությամբ արձակված 116 անօդաչու թռչող սարքերից 95-ը։ Կիևի մարզում հարվածի տակ են հայտնվել ձեռնարկություն և պահեստներ, որտեղ հրդեհ է բռնկվել։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Դնեպր քաղաքում երեկ երեկոյան ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է 9 հարկանի բնակելի շենքին։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը։ Հաղորդվում է չորս տուժածի մասին։
Վերջին օրերի ընթացքում Ուկրաինայում ռուսական հարձակումների հետևանքով զոհվել է շուրջ 80 խաղաղ բնակիչ։