Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայի համար նոր՝ 90 միլիարդ եվրոյի վարկը տնտեսական հետևանքներ կունենա Եվրոպական միության համար։
«Կիևի ռեժիմի ֆինանսավորմանն ուղղված այս ծախսերը լրացուցիչ բեռ կդառնան միջին եվրոպացիների համար, որոնց կենսաթոշակներն ու սոցիալական ծրագրերն արդեն զգալի կրճատվում են։ ԵՄ-ի պարտքը գերազանցում է 15 տրիլիոն եվրոն»,- ասվում է խորհրդի մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարությունում՝ մեջբերելով Շոյգուին։
«Դրա ապացույցը Եվրոստատի վերջին զեկույցն է, որի համաձայն՝ Իտալիայի պետական պարտքը գերազանցել է 3 տրիլիոն եվրոն, իսկ Ֆրանսիայինը՝ 3.5 տրիլիոնը։ Մենք նկատել ենք, որ Եվրոպական միության խորհուրդը 2026 թվականի ապրիլի 22-ին հաստատել է ևս մեկ՝ 90 միլիարդ եվրոյի վարկ Կիևի ռեժիմի համար՝ հավելյալ լիցք հաղորդելով Ուկրաինայում հակամարտությանը։ Այս որոշումը ևս մեկ քայլ է եվրոպական մայրաքաղաքների ինքնիշխանության լիակատար կորստի ուղղությամբ»,- նշել է Շոյգուն։
Երեկ հայտնի դարձավ, որ Եվրամիության երկրները նախնական համաձայնություն են տվել՝ Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի արգելափակման վերացման համար։
Ուկրաինայի նախագահն այսօր հայտարարել է, որ Կիևը կփորձի ստանալ Եվրոպական Միության 90 միլիարդ եվրոյի վարկի առաջին տրանշը մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։