Մատչելիության հղումներ

Ուկրաինայի բանակը հաղորդում է ռուսական երկու Տու-142 օդանավ և «Իսկանդեր» համալիր խոցելու մասին

Ռուսական Տու-142 օդանավ, արխիվ
Ռուսական Տու-142 օդանավ, արխիվ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են ռուսաստանյան Տագանրոգ քաղաքի ռազմական օդանավակայանը և ոչնչացրել երկու Տու-142 օդանավ ու «Իսկանդեր» հրթիռային համալիր, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին:

Ռուսական կողմը օդանավակայանի վրա հարձակման մասին չի հաղորդել: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի լույս 30-ի գիշերը երկրի տարածքում և բռնակցված Ղրիմում խոցվել է 127 ուկրաինական անօդաչու թռչող սարք:

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր ուկրաինական անօդաչուների հարվածի հետևանքով Տագանրոգի նավահանգստում նավթատար նավի վրա և վառելիքի պահեստարաններում, ինչպես նաև վարչական շենքում բռնկված հրդեհների մասին:


XS
SM
MD
LG