Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածներ են հասցրել Ռուսաստանի կողմից օկուպացված Մարիուպոլ նավահանգստի մի քանի կարևոր օբյեկտներին:
Կիևը հայտնել է, որ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածներից հետո՝ նավահանգիստը մնացել է առանց էլեկտրամատակարարման: Նշվում է, որ հարձակումը «էականորեն սահմանափակել է» Մարիուպոլի օգտագործումը որպես ռազմական լոգիստիկ կենտրոն։
Ռուսական կողմից դեռ մեկնաբանություն չկա: