«Ուկրաինան դաշնակիցներից ևս 20 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կխնդրի»,- տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ պաշտոնական Կիևին մոտ կանգնած աղբյուրները վկայակոչելով։
Գործակալության փոխանցմամբ՝ Կիևը ռազմական ծախսերի ավելացման խնդրանքով պաշտոնապես հանդես կգա հաջորդ շաբաթ՝ Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերող 50 պետություններն ընդգրկող «Ռամշտայնի խմբի» հերթական նիստի ժամանակ։
Reuters-ի տեղեկություններով՝ ուկրաինական կողմը տրամադրվող աջակցության զգալի մասը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի դեմ անօդաչու թռչող սարքերի հարվածների ծավալն ավելացնելու նպատակով։