Մատչելիության հղումներ

Մոնակոյում բնակելի շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել․ ինչ է հայտնի

Մոնակոյում պայթյունից հետո ոստիկանները հսկում են դեպքի վայրը, 30-ը հունիսի, 2026թ․
Մոնակոյում պայթյունից հետո ոստիկանները հսկում են դեպքի վայրը, 30-ը հունիսի, 2026թ․

Մոնակոյի կենտրոնում հունիսի 29-ի երեկոյան բնակելի շենքի մուտքի մոտ պայթյուն է տեղի ունեցել։ Երեք մարդ է տուժել, նրանցից երկուսը ծանր վիճակում են, հայտնել է Մոնակոյի պետական նախարար Քրիստոֆ Միրմանդը։

«Նման դեպք Մոնակոյում երբևէ չի գրանցվել», - BFM TV-ին ասել է Միրմանդը։

Իշխանությունները դեպքը որակել են որպես կանխամտածված գործողություն։

Ֆրանսիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները մեկնել են դեպքի վայր՝ լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու։ Ոստիկանական համատեղ գործողություն է իրականացվում կասկածյալին հայտնաբերելու համար, հայտնել են Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունից։

Պայթյունն արձանագրվել է ժամը 21:00-ի սահմաններում՝ Մոնակոյի կենտրոնում։

Ֆրանսիական Le Figaro թերթի տեղեկություններով՝ տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, թե ինչպես է մի տղամարդ պայթյունից քիչ առաջ բնակելի շենքի մուտքի մոտ պայուսակ թողնում։

Տեղական մամուլը գրում է, որ վիրավորները, ըստ ամենայնի, ուկրաինացի ընտանիքի անդամներ են՝ երկու մեծահասակ և 13-ամյա դեռահաս։ AFP-ն ու ուկրաինական մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ տուժածներից մեկը կարող է լինել Մոնակոյում բնակվող ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևը։ Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։

XS
SM
MD
LG