Մատչելիության հղումներ

Նովոսիբիրսկում 16-ամյա դպրոցական աղջկա դեմ ահաբեկչության գործ են հարուցել

Ռուսաստանյան դատարան, արխիվ
Ռուսաստանյան դատարան, արխիվ

Ռուսաստանյան Նովոսիբիրսկ քաղաքում ահաբեկչության քրեական գործ են հարուցել 16-ամյա դպրոցական Վիտալինա Պրենինգի դեմ: Այդ մասին հաղորդում է «Ազատության» «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը՝ վկայակոչելով «Ռոսֆինմոնիտորինգ» գործակալության տվյալների բազան:

«Մեդիազոնա»-ի փոխանցմամբ՝ դպրոցականին մեղադրում են ահաբեկչական ակտի նախապատրաստման, ահաբեկչական կազմակերպությունում մասնակցության և ահաբեկչություն սովորեցնելու հոդվածներով: Գործ արդեն ստացվել է Նովոսիբիրսկի ռազմական դատարանի ներկայացուցչությունում:

Ինչ է հատկապես մեղսագրվում աղջկան, հայտնի չէ: Տեղացիների վկայությամբ՝ Վիտալինան զբաղվում է նկարչությամբ, վոկալով և պարահանդեսային պարերով, մասնակցել է «հայրենասիրական» միջոցառումների:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը և Քննչական կոմիտեն պնդում են, թե ուկրաինական հատուկ ծառայություններն իբր սոցցանցերի միջոցով հավաքագրում են դեռահասներին «դիվերսիոն և ահաբեկչական գործունեություն» իրականացնելու համար:

Դեռահասներն ամենաարագ աճող կատեգորիան է «ահաբեկիչների» և «ծայրահեղականների» ցանկում, նշում է «Պերվիյ օտդել» նախագիծը:

XS
SM
MD
LG