Մատչելիության հղումներ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է «առաջիկա շաբաթներին» Ուկրաինային նոր օգնության մասին


ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլեր, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլեր, արխիվ

Միացյալ Նահանգները ծրագրում է մոտ ապագայում օգնության նոր առաքումներ կատարել Ուկրաինա, մայիսի 9-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Ինչ վերաբերում է կենդանի ուժին, ապա սա այն հարցն է, որին Ուկրաինան պետք է ինքնուրույն պատասխանի։ Մենք տեսել են Ուկրաինայի կառավարության ջանքերն այս ուղղությամբ։ Իսկ թե ինչ կարող ենք մենք անել որպես Ուկրաինայի գործընկեր՝ շարունակել ռազմական աջակցությունը, օգնել իրենց տնտեսությանը, և առաջին հերթին անել ամեն ինչ, որպեսզի կարողանան ոտքի կանգնել», - ասել է Միլլերը՝ նշելով, որ Վաշինգտոնն արդեն մի շարք որոշումներ է կայացրել այս հարցի վերաբերյալ և հիշեցրեց վերջերս ընդունված լրացուցիչ դրամական մուտքերը։

«Ես կարող եմ վստահեցնել, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կլինեն ավելի շատ հայտարարություններ», - հավելել է Պետդեպարտամենտի խոսնակը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին ստորագրեց Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման մասին օրինագիծը, որը ամերիկյան Սենատը նախօրեին էր հաստատել։

Ըստ այդմ՝ 95 միլիարդ դոլարի առյուծի բաժինը՝ 61 միլիարդը, կտրամադրվի Ուկրաինայի ռազմական ծախսերը հոգալու համար։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը հայտարարել է, որ Ուկրաինան արդեն զենք է ստանում ԱՄՆ օգնության նոր փաթեթից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG