Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի ուժերը Ռումինիայում լայնածավալ զորավարժություններ են անցկացրել

ՆԱՏՕ-ի ուժերը Ռումինիայում լայնածավալ զորավարժություններ են անցկացրել՝ փորձարկելով դաշինքի արևելյան թևի անդամ երկրի վրա հնարավոր հարձակումը հետ մղելու կարողությունները։

Տրանսիլվանիայի Չինկու բնակավայրում անցկացված «Eagle Spearhead» զորավարժություններին մասնակցել է ավելի քան հազար զինծառայող եվրոպական տարբեր երկրներից՝ Ֆրանսիայի գլխավորությամբ։

Զորավարժությունների ընթացքում փորձարկվել է Ուկրաինային սահմանակից Ռումինիայի վրա լայնածավալ հարձակմանը դիմակայելու և այն հետ մղելու կարողությունը։

Զորավարժություններն անցկացվում են այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի արևելյան թևի մի շարք երկրներ զգուշացնում են, որ Ռուսաստանը կարող է դաշինքի դեմ սահմանափակ հարձակում սկսել։ Կրեմլը, սակայն, Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին այդ նախազգուշացումները «սարսափ պատմություններ» է անվանում։

XS
SM
MD
LG