Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի դաշնակիցները հրաժարվում են միանալ Թրամփի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակմանը

ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցները հայտարարել են, որ չեն ներգրավվի նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրում՝ Հորմուզի նեղուցը շրջափակելու հարցում, ինչը ևս մեկ անգամ սրում է լարվածությունն արդեն իսկ փխրուն դաշինքի ներսում։

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ բանակը կաշխատի այլ երկրների հետ՝ ամբողջությամբ արգելափակելու ծովային երթևեկությունը այդ ջրային ճանապարհով։

«Շրջափակումը շուտով կսկսվի»,- գրել էր Թրամփը Truth սոցիալական հարթակում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն եվրոպական կառավարություններին ասել է, որ Թրամփը մոտ ապագայում կոնկրետ պարտավորություններ է ակնկալում՝ Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու համար՝ ընդգծելով, որ դաշինքը կարող է դեր ունենալ նեղուցում, եթե 32 անդամ երկրները համաձայնեն առաքելություն ձևավորել։
Սակայն ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հայտարարել են, որ չեն մասնակցի այդ գործողությանը։
Մի քանի եվրոպական երկրներ հայտարարել են, որ պատրաստ են աջակցել, բայց միայն այն դեպքում, երբ ռազմական գործողությունները դադարեցվեն և Իրանի հետ ձեռք բերվի համաձայնություն, որ իրենց նավերը չեն ենթարկվի հարձակման։

XS
SM
MD
LG