ՆԱՏՕ-ի առաջնորդները հավանություն են տվել140 միլիարդ եվրո (160 միլիարդ դոլար) ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային 2026 և 2027 թվականներին։
«Ուկրաինան նպաստում է տրանսատլանտյան անվտանգությանը, և դաշնակիցները միասնական են Կիևին ցուցաբերվող անսասան աջակցության հարցում», - ասվում է այսօր ընդունված համատեղ հռչակագրում։
Այս տարի «դաշնակիցները խոստանում են 70 միլիարդ եվրոյի ռազմական տեխնիկա, օգնություն և ուսուցում, ինչպես նաև հաստատում են 2027 թվականի աջակցությունն առնվազն համարժեք մակարդակի վրա պահելու հանձնառությունը», - ասվում է հայտարարության մեջ։
Օգնությունը հիմնականում տրամադրվելու է ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամների և Կանադայի կողմից, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ն կտրուկ կրճատել է Կիևին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։